ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի – Sputnik. Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ստուգում է իրականացվել «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Վանաձորի անտառտնտեսություն» մասնաճյուղում, որտեղ ապօրինի հատած ծառեր են հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում է ԲԸՏՄ-ն։
«Ստուգման արդյունքում անտառտնտեսությունում հայտնաբերվել է ապօրինի հատված 2173 ծառ»,-նշված է հաղորդագրության մեջ։
Հաշվարկվել է շրջակա միջավայրին հասցված վնասը, որը կազմել է 79.187.500 դրամ։
Ստուգման արդյունքները փոխանցվել են իրավապահ մարմիններին։