ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի – Sputnik. Գերմանիան հակասություններ չի տեսնում Ադրբեջանից գազ գնելու Եվրամիության ծրագրերում` չնայած այն հանգամանքին, որ այդ գազը կարող է ռուսական ծագում ունենալ։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ` լրագրողներին հայտնել են Գերմանիայի Էկոնոմիկայի նախարարության և ԱԳՆ ներկայացուցիչները։
«Գազպրոմը» նոյեմբերի 15-ից վերսկսել է գազի մատակարարումն Ադրբեջան` պետական նավթային ընկերության (SOCAR) հետ նոր պայմանագրով։ Մատակարարումների ծավալը 2023 թվականի մարտից կկազմի մինչև 1 միլիարդ խորանարդ մետր:
«Մենք հստակ հայտարարել ենք, որ ցանկանում ենք անկախ լինել ռուսական գազի մատակարարումներից։ Դա թափանցիկ գործընթաց է», - ասել է Գերմանիայի Էկոնոմիկայի նախարարության պաշտոնական ներկայացուցիչը՝ մեկնաբանելով բարձր հավանականության առկայությունը, որ ռուսական գազը, այնուամենայնիվ, կմտնի ԵՄ, բայց շրջանցելով՝ Ադրբեջանի տարածքով։
Նախարարության ներկայացուցիչը հավելել է, որ գազատարներով Գերմանիա ռուսական գազ չի մատակարարվում։ Ընդ որում, նա նշել է, որ չի կարելի բացառել, որ Ադրբեջանից մատակարարվող գազը կարող է ռուսական ծագում ունենալ ։