Երևանի քաղաքապետը հանձնարարել է սկսել վարորդների հավաքագրումը

Հրաչյա Սարգսյան
Համայնքային միջոցներով կհամալրվի «Էլեկտրատրանսպորտ» ընկերության հավաքակայանը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի – Sputnik. Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հանձնարարել է սկսել վարորդների հավաքագրումը: Տեղեկությունը հայտնում է Երևանի քաղաքապետարանը։
Ինչպես նշվում է հաղորդագրությունում, 15 նոր ու ժամանակակից տրոլեյբուս մինչև տարեվերջ կլինեն Երևանում:
Ինչ տեսք ունեն ներկրվող նոր տրոլեյբուսները. Երևանի քաղաքապետը տեսանյութ է հրապարակել
Ընթացքի մեջ է նաև «Zhong Tong» մակնիշի 150 և «MAN» մակնիշի 87 նոր ավտոբուսների ներկրման գործընթացը:
Ավելի վաղ հայտարարվել էր, որ Հայաստան կներկրվեն 30 նոր տրոլեյբուսներ, որոնք ուղեգիծ դուրս կգան արդեն 2023թ-ին։
30 տրոլեյբուսներից 15-ը ձեռք է բերել Երևանի քաղաքապետարանը, 15-ը` կառավարությունը։
Այժմ Երևանի տրոլեյբուսային պարկում 51 տրոլեյբուս կա, որոնցից ամենահինը 44 տարվա է, իսկ «ամենաերիտասարդը»` 14։
Քաղաքապետարանից ավելի վաղ հայտնել էին` բացի 15 տրոլեյբուսներից, մինչև տարվերջ կներկրվեն նաև 165 նոր ավտոբուսներ, որոնք նույնպես քաղաքացիներին կսկսեն սպասարկել 2023 թվականից։
Քաղաքային տրանսպորտը մինչև գարուն 90 տոկոսով նորացված կլինի. Երևանի քաղաքապետարան