ԱԶԲ–ի հետ համագործակցությունը կարևոր է ՀՀ տնտեսության զարգացման համար. ֆինանսների նախարար

Մասնավոր հատվածում գիտելիքի և փորձի փոխանակման ընդլայնումը հնարավորություն կտան բացահայտելու այն ուղղությունները, որոնց շրջանակներում կարող է դիտարկվել ԱԶԲ նոր պրոդուկտների և ֆինանսավորման գործիքների կիրառումը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի – Sputnik. ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր ընդունել է Ասիական զարգացման բանկի Կենտրոնական և Արևմտյան Ասիայի վարչության գլխավոր տնօրեն Եվգենի Ժուկովի գլխավորած պատվիրակությանը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունը։ Նախարար Խաչատրյանը բարձր է գնահատել ԱԶԲ-ի հետ համագործակցությունը ՀՀ տնտեսության զարգացման և ինստիտուցիոնալ բարեփոխումների իրականացման գործում:
«Նախարարը կարևորել է ենթակառուցվածքների զարգացման՝ տրանսպորտային հանգույցների, ճանապարհների կառուցման ու վերանորոգման, ջրամատակարարման ու ջրահեռացման համակարգերի արդիականացման ուղղությամբ ԱԶԲ–ի հետ ակտիվ փոխգործակցության ապահովումը»,– նշված է հաղորդագրության մեջ:
Տիգրան Խաչատրյանը խոսել է մասնավոր ոլորտում համագործակցության խորացման մասին, որոնց շրջանակում կկիրառվեն ԱԶԲ նոր պրոդուկտներն ու ֆինանսավորման գործիքները։
Վարկային համաձայնագրեր են ստորագրվել ՀՀ–ի, ԶՖԳ–ի և Ասիական զարգացման բանկի միջև
Եվգենի Ժուկովն ընդգծել է, որ Ասիական զարգացման բանկը մշտապես ձգտում է դառնալ գիտելիքի բանկ և փորձագիտական աջակցություն ցուցաբերել գործընկեր երկրներին:
Զրուցակիցներն անդրադարձել են նաև 2024-2028թթ. Հայաստանի և Ասիական զարգացման բանկի ծրագրային առաջնահերթություններին: