ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի – Sputnik. Twitter-ը ակտիվացրել է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի էջն այն բանից հետո, երբ Իլոն Մասկի անցկացրած հարցման մասնակիցների մեծ մասը քվեարկել է դրա օգտին։
@realDonaldTrump էջն անորոշ ժամանակով սառեցվել էր 2021 թվականի հունվարի 8-ին, երբ Թրամփի կողմնակիցները հարձակվել էին Կապիտոլիումի վրա` փորձելով խափանել դեմոկրատ Ջո Բայդենի` նախագահական ընտրություններում հաղթանակի հաստատումը:
Դոնալդ Թրամփն իր վերաբացված էջում դեռ ոչինչ չի գրել, սակայն օգտատերերն արդեն մեկնաբանություններ են թողել այնտեղ։ Էջը կրկին տեսանելի է դարձել սոցցանցում` բոլոր հրապարակումների հետ միասին։
Նշենք, որ Թրամփն ունի գրեթե 25 միլիոն հետևորդ։