Սահմանամերձ երկու գյուղում ապաստարաններ կկառուցվեն. ԱԻՆ փոխնախարար

Դպրոց Գեղարքունիքում. Արխիվային լուսանկար
ՀՀ-ում դեռ կան որոշ դպրոցներ ու մանկապարտեզներ, որոնք ունեն թաքստոցների վերանորոգման անհրաժեշտություն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի – Sputnik. Սահմանամերձ երկու գյուղում ապաստարաններ կկառուցվեն։ Այս մասին այսօր Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր երեխաների և երիտասարդների իրավունքների հարցերով հասարակական խորհրդի նիստի ժամանակ հայտարարեց ԱԻՆ փոխնախարար Դավիթ Համբարյանը։
«Կան դպրոցներ և մանկապարտեզներ, որոնք իրենց դիրքից կամ շենքային պայմաններից ելնելով չեն կարող թաքստոց ունենալ , դրա համար էլ անհրաժեշտություն է առաջացել նորերը կառուցելու»,– նշեց փոխնախարարը։
Կան նաև որոշ դպրոցներ ու մանկապարտեզներ, որոնք ունեն թաքստոցների վերանորոգման անհրաժեշտություն։
Նշենք, որ այս Օմբուդսմանին առընթեր այս խորհուրդը գումարել էր իր առաջին նիստը։ Հայաստանից ու Արցախից տարբեր տարիքի երեխաներ իրենց հետաքրքրող հարցերն են ուղում գերատեսչությունների ներկայացուցիչներին։
Խորհրդի նպատակն է երեխաների և երիտասարդների իրավունքների պաշտպանության ոլորտում աջակցել պաշտպանի գործունեությանը որպես խորհրդատվական մարմին: Խորհրդի խնդիրներն են աջակցել պաշտպանին երեխաների և երիտասարդների հետ համագործակցության զարգացմանը, խթանել երեխաների և երիտասարդների իրավունքների պաշտպանության ոլորտին առնչվող խնդիրների վերհանմանը, աջակցել պաշտպանին երեխաների և երիտասարդների իրավունքների վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը: