ՌԴ Բելգորոդի մարզը կրկին գնդակոծել են. կա վիրավոր

Բելգորոդի մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը. Արխիվային լուսանկար
Շտապօգնության մի քանի հաշվարկ է մեկնել դեպքի վայր։ Օպերատիվ ծառայությունների ներկայացուցիչներն իրականացնում են տնային շրջայցեր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի – Sputnik. Ռուսաստանի Բելգորոդի շրջանը կրկին գնդակոծվել է։ Այս մասին հայտնել Է մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը:
«Նիժնի Օլշանեց գյուղի գնդակոծության արդյունքում կա մեկ տուժած ՝ ստորին վերջույթների բեկորային վնասվածքներով»,-գրել է Գլադկովը իր Telegram ալիքում:
Նա նշել է, որ շտապօգնության բրիգադները մեկնել են դեպքի վայր։ Գնդակոծության արդյունքում 6 առանձնատուն է վնասվել։
Շրջանի ղեկավար Վլադիմիր Պերցևը և օպերատիվ ծառայությունների ներկայացուցիչները շարունակում են տնային շրջայցները։
Հիշեցնենք, որ ՌԴ Բելգորոդի մարզը պարբերաբար գնդակոծվում է ուկրաինացիների կողմից։ Օրինակ` նոյեմբերի 15-ին Վալույկի բնակավայրի վրա հակաօդային պաշտպանության ուժերը խոցել են ուկրաինական «Տոչկա– Ու» հրթիռ, որի բեկորներն ընկել են հյուրանոցի վրա։ Արդյունքում մեկ մարդ զոհվել էր, ևս մեկը ՝ վիրավորվել։