Եգիպտոսում ավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով 12 մարդ է մահացել, 30-ը վիրավորվել են

Շտապօգնություն. Եգիպտոս. Արխիվային լուսանկար
Դեպքի վայր են ժամանել շտապօգնության ծառայությունները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի – Sputnik. Եգիպտոսի Կարմիր ծովի ափին կիրակի օրը խոշոր ավտովթար է տեղի ունեցել, հայտնում է al-Masry al-Youm թերթը։
Ավտովթարի հետևանքով 12 մարդ տեղում մահացել է, ևս 30-ը վիրավորվել են։
Նշվում է, որ Կարմիր ծովի նահանգի Ռաս Ղարիբ և Զաաֆարանա քաղաքների միջև երթուղու 40-րդ կիլոմետրին բախվել են ավտոբուսն ու բեռնատարը։
Դեպքի վայր են ժամանել շտապօգնության ծառայությունները։