Փամբակի մոտ ավտոմեքենան ընկել է երկաթգծի վրա, որից հետո բախվել է գնացքին. կան զոհեր

Փամբակի մոտ ավտոմեքենան ընկել է երկաթգծի վրա, որից հետո բախվել է գնացքին
Ավտոմեքենան դուրս է եկել շրջանցիկ կամրջի երթևեկելի հատվածից և ընկել երկաթգծի ուղիների վրա, այնուհետև բեռնատար գնացքը բախվել է ավտոմեքենային։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի - Sputnik. Նոյեմբերի 18-ին, ժամը 23:22-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Փամբակ գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան դուրս է եկել շրջանցիկ կամրջի երթևեկելի հատվածից և ընկել երկաթգծի ուղիների վրա, այնուհետև բեռնատար գնացքը բախվել է ավտոմեքենային․ կա զոհ:
Տեղեկությունը հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Shamshyan.com-ն էլ հայտնում է, որ ժամը 23:20-ի սահմաններում, Վանաձոր-Ալավերդիավտոճանապարհին՝Փամբակի տարածաշրջանի շրջանցիկ կամրջից Nissan Pathfinder մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել երկաթգծի վրա:
Ըստ կայքի տվյալների՝ կա 4 զոհ։