Հրդեհ Նոյակերտում. տնից միայն պատերն են մնացել

Հրդեհի հետևանքով ամբողջությամբ այրվել են տան փայտե դռները, պատուհանները, գույքն ու հատակը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի – Sputnik. Արարատի մարզի Նոյակերտ գյուղի Մաշտոցի փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը հրդեհի մասին տեղեկություն է ստացել այսօր` ժամը 00:33-ին։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։
Վանաձորի տնակներից մեկում հրդեհ է բռնկվել. բնակչին հիվանդանոց են տեղափոխել
Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:44-ին, մարվել 03:21-ին:
Այրվել են տան փայտե դռները, պատուհանները, գույքն ու հատակը (մոտ 50 քմ)։