ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի – Sputnik. ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ։ Տեղեկությունը ֆեյսբուքի իր էջում հայտնել է Գրիգորյանը։
«Նյու Դելիում ընթացող «Ոչ մի գումար ահաբեկչությանը» կոնֆերանսի շրջանակներում կարճատև զրույց ունեցա Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ»,–գրել է Գրիգորյանը և կից լուսանկար հրապարակել։
Ավելի վաղ ԱԽ քարտուղարը հանդիպել էր Հնդկաստանի վարչապետ Ներենդրա Մոդիի ազգային անվտանգության գծով խորհրդական Աջիթ Դովալի հետ:
Ընդգծվել էր հայ-հնդկական երկկողմ բարձրաստիճան փոխայցելությունների կարևորությունը և երկկողմ զարգացող համագործակցությունն անվտանգության ոլորտում։
Հիշեցնենք` Արմեն Գրիգորյանը Հնդկաստան է մեկնել աշխատանքային այցով։ Նրան Նյու Դելի է հրավիրել Հնդկաստանի Հանրապետության ներքին գործերի նախարար Ամիտ Շահը։