ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի – Sputnik. Հայաստանն այսօր Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նախագահությունը հանձնել է Թունիսի նախագահ Կայիս Սաիդին։ Տեղեկությունը Twitter–ի իր էջում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Նախագահող երկրին հաջողություն եմ մաղթում Ֆրանկոֆոնիայի առաջնահերթությունների իրականացման գործում»,–գրել է Փաշինյանը։
Նշենք, որ Հայաստանը վերջին չորս տարիներին նախագահում էր կազմակերպությունում:
Հավելենք, որ ՀՀ վարչապետը տիկնոջ հետ այսօր է մեկնել Թունիս` մասնակցելու Ջերբա քաղաքում անցկացվող Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 18-րդ գագաթնաժողովին։
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 18-րդ գագաթնաժողովի շրջանակում հանդիպումներ է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի և Մոնտենեգրոյի վարչապետ Դրիտան Աբազովիչի հետ: