ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի – Sputnik. ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հրամանով՝ արդարադատության առաջին դասի խորհրդական Լիլիթ Գրիգորյանը նշանակվել է Երևան քաղաքի դատախազի պաշտոնին: Տեղեկությունը հայտնում է դատախազության մամուլի ծառայությունը։
Լիլիթ Գրիգորյանը 1996 թվականից աշխատում է ՀՀ դատախազության համակարգում:
1996 -1998 թվականներին Երևան քաղաքի Մյասնիկյանի շրջանի դատախազությունում եղել է ստաժոր։
1998–1999 թվականներին աշխատել է Երևան քաղաքի Մյասնիկյանի շրջանի դատախազությունում` որպես քննիչ,
1999 - 2003 թվականներին եղել է Երևան քաղաքի Շենգավիթ համայնքի դատախազի օգնական,
2003–2007 թվականներին` Երևան քաղաքի դատախազի օգնական,
2007 -2013 թվականներին աշխատել է Երևան քաղաքի դատախազությոջնում որպես ավագ դատախազ,
2013 - 2022 թվականներին զբաղեցրել է Երևան քաղաքի դատախազի տեղակալի պաշտոնը։
Նշենք, որ մինչ այս Երևանի դատախազի պաշտոնը զբաղեցնում էր Սևակ Հովհաննիսյանը։ Նա պաշտոնից ազատվել է սեպտեմբերի 19–ին։