Ադրբեջանցիները կրակել են ԼՂ-ի Ավդուռ գյուղում աշխատող տրակտորի ուղղությամբ. ՌԴ ՊՆ

Կրակոցների հետևանքով զոհեր և վիրավորներ չկան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի – Sputnik. ԼՂ Ավդուռ գյուղի մոտակայքում գտնվող ադրբեջանական զինուժի դիտակետից այսօր հրաձգային զինատեսակներից կրակ են բացել գյուղատնտեսական աշխատանքներ կատարող տրակտորի վրա։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը:
Ըստ ՊՆ հաղորդագրության՝ կրակոցների հետևանքով զոհեր և վիրավորներ չկան։
Նշվում է, որ Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը հայկական և ադրբեջանական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում։
Հիշեցնենք՝ երեկ՝ նոյեմբերի 18-ին էլ, ադրբեջանական մարտական դիրքից կրակ էր արձակվել Հացի գյուղի դաշտում աշխատող քաղաքացու ուղղությամբ։
Հրադադարի ռեժիմի խախտման պատճառով աշխատանքները դադարեցվել էին։
Վնասվել էր տրակտորի անվաթևը և անվասկավառակը։ Քաղաքացիական անձանց շրջանում տուժածներ չկային։
Ադրբեջանցիներն Արցախում կրակել են տրակտորիստի և հողի տիրոջ ուղղությամբ. լուսանկարներ