8 ոսկի, 6 արծաթ, 10 բրոնզ. ըմբշամարտի մրցաշարին հայ մարզիկները հաջողություններ են գրանցել

Միջազգային մրցաշարին մասնակցել են Հայաստանի, Ռուսաստանի, Վրաստանի և Իրանի շուրջ 220 պատանի ըմբիշ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի – Sputnik. Երևանում անցկացվել է ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ Ռուդոլֆ Կարապետյանի և ԽՍՀՄ միջազգային կարգի սպորտի վարպետ Եղիշե Կարապետյանի անվան ազատ ոճի ըմբշամարտի 14-րդ միջազգային հուշամրցաշարը, որի ընթացքում հայ ըմբիշներնավելի քան 2 տասնյակ մեդալներ են նվաճել։ Տեղեկությունը հայտնում է Երևանի քաղաքապետարանը։
ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ Ռուդոլֆ Կարապետյանի և ԽՍՀՄ միջազգային կարգի սպորտի վարպետ Եղիշե Կարապետյանի անվան ազատ ոճի ըմբշամարտի 14-րդ միջազգային հուշամրցաշարը
Տասը քաշային կարգում մրցաշարին մասնակցել են Հայաստանի, Ռուսաստանի, Վրաստանի և Իրանի շուրջ 220 պատանի ըմբիշ:
Դրվագ ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ Ռուդոլֆ Կարապետյանի և ԽՍՀՄ միջազգային կարգի սպորտի վարպետ Եղիշե Կարապետյանի անվան ազատ ոճի ըմբշամարտի 14-րդ միջազգային հուշամրցաշարի մրցելույթներից մեկից
«Ավանդական մրցաշարը պատանիների համար տարվա ընթացքում սպասված ու կարևոր ստուգատես է: Մրցապայքարում հայ մարզիկներն աչքի ընկան իրենց հմուտ վարպետությամբ և նվաճեցին 8 ոսկե, 6 արծաթե և 10 բրոնզե մեդալ»,–նշված է հաղորդագրության մեջ։
ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ Ռուդոլֆ Կարապետյանի և ԽՍՀՄ միջազգային կարգի սպորտի վարպետ Եղիշե Կարապետյանի անվան ազատ ոճի ըմբշամարտի 14-րդ միջազգային հուշամրցաշարում հայ մարզիկների նվաճած գավաթները
Հաղթողները պարգևատրվել են գավաթներով, մեդալներով, դիպլոմներով: Մրցաշարի արդյունքներով կձևավորվի Հայաստանի հավաքական թիմը:
Հավելենք, որ մարզական միջոցառումը կազմակերպվել էր Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ: