18-ամյա երիտասարդը Քանաքեռում վիճաբանության ժամանակ դանակահարել է 2 մարդու

18–ամյա տղան դանակահարել է 22–ամյա և 45–ամյա տղամարդկանց։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի – Sputnik. Քանաքեռում 18-ամյա մի երիտասարդ վիճաբանության ժամանակ դանակահարել է 2 անձի։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանությունը։
Մասնավորապես` նոյեմբերի 18-ին, ժամը 01.05-ին «Միքայելյան» բժշկական կենտրոնից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ որովայնի կտրած-ծակած թափանցող վերքով բուժօգնության է տեղափոխվել 45-ամյա տղամարդ: Նա հիվանդանոցում հայտնել էր, Քանաքեռի գերեզմանատանն ընկել է: Ժամը 01.20-ին էլ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից էր հաղորդում ստացվել, որ կտրած-ծակած վերքերով բուժօգնության է դիմել 22-ամյա երիտասարդ: Նա հայտնել էր, որ տանն ընկել է:
Դանակահարություն Ծաղկաձորի «Ոսկու շուկայի» մոտ. 2 տղամարդ հիվանդանոցում է
Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները, սակայն, պարզել են, որ տղամարդիկ մարմնական վնասվածքներ են ստացել ժամը 00.30-ի սահմաններում Քանաքեռի 6-րդ փողոցի 5-րդ նրբանցքի տներից մեկի մոտ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ։
Դեպքի վայրում հայտնաբերվել է հանցագործության գործիք դանակը:
«Ժամը 04.30-ին Քանաքեռի 6-րդ փողոցում հայտնաբերվել, մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով ձերբակալվել և Քանաքեռ-Զեյթունի բաժին է տեղափոխվել նույն փողոցի բնակիչ 18-ամյա մի երիտասարդ»,–նշված է հաղորդագրության մեջ:
Նա խոստովանել է, որ վիճաբանության ժամանակ ինքն է դանակահարել թաղեցիներին:
18-ամյա երիտասարդը և նախապատրաստված նյութերը ներկայացվել են քննչական բաժին:
Դանակահարություն Հրազդանի գիշերային ակումբներից մեկում. 37-ամյա տղամարդը հոսպիտալացվել է