Ողբերգական դեպք Երևանում․ շենքի բակում 88-ամյա կնոջ դի է հայտնաբերվել

Առայժմ հայտնի չէ` կինն անզգուշության հետևանքով է ընկել, թե ինքնասպանություն է կատարել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի – Sputnik. Երևանի Արաբկիր վարչական շրջանի Վրացական 4 շենքի բակում այսօր կնոջ դի է հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոնն ահազանգը ստացել է ժամը 08։10-ի սահմաններում։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևանի հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ և փրկարար հոգեբանը։
Ոստիկաններն ու քննիչերը պարզել են, որ մահացածը նույն շենքի բնակիչ 88-ամյա Վարդիթեր Հ.-ն է։
Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։
Առայժմ հայտնի չէ` կինն անզգուշության հետևանքով է ընկել, թե ինքնասպանություն է կատարել։
Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
Շիրակի մարզում մեքենան ընկել է ձորակը. տուժածներից 3-ը երեխաներ են