Վանաձորի տնակներից մեկում հրդեհ է բռնկվել. բնակչին հիվանդանոց են տեղափոխել

Վանաձոր
Հրշեջները կես ժամում մեկուսացրել են կրակը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի – Sputnik. Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Ներսիսյան թաղամասում հրդեհ է բռնկվել, որի հետևանքով մեկ մարդ է տուժել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։
Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնն ահազանգը ստացել է նոյեմբերի 18-ին` ժամը 15:17-ին։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի 2 մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Ներսիսյան թաղամասի թիվ 10/1 հասցեում՝ բնակելի տնակում (մոտ 77 քմ)։
Ծխահարման հետևանքով բնակիչ Ս․ Մ․-ն հոսպիտալացվել է Վանաձորի ԲԿ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։42-ին։
ՌԴ–ում սարսափելի հրդեհի հետևանքով 7 մարդ է մահացել, զոհերի թվում 5 երեխա կա. տեսանյութ