Ծառահատում` «Դիլիջան ազգային պարկում». ձերբակալվել է նաև «Հաղարծին» տեղամասի ղեկավարը

Ծառերն արմատախիլ անելու և կոտրելու պատճառով պետությանը պատճառվել է ավելի քան 4.5 մլն դրամ գույքային վնաս։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի – Sputnik. «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ–ում ապօրինի ծառահատման դեպք է տեղի ունեցել, ինչի հետևանքով «Հաղարծին» տեղամաս–մասնաճյուղի ղեկավարը ձերբակալվել է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ Թեղուտ գյուղի բնակիչը` համաձայնության գալով «Հաղարծին» տեղամաս–մասնաճյուղի ղեկավարի հետ, իրեն պատկանող թրթուրավոր տրակտորով մուտք է գործել «Դիլիջան ազգային պարկ» և Հաղարծին գյուղի 2 բնակչի հետ կոտրել և արմատախիլ է արել 13 հաճարենի տեսակի թաց կանգուն ծառեր։ Պետությանը պատճառվել է խոշոր չափերի` 4 մլն 552 հազար 500 դրամի գույքային վնաս։
Ապօրինի ծառահատում, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն. ձերբակալել են 3 անձի
Փաստի առթիվ «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Հաղարծին» տեղամաս-մասնաճյուղի ղեկավարի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 1-ին մասով (Պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը), Թեղուտ գյուղի բնակչի նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 46-387-րդ հոդվածի (Ծառերը, թփերը կամ բուսածածկն ապօրինի հատելը կամ ապօրինի ձեռք բերված կոճղերը, ծառերը կամ թփերը տեղափոխելուն հանցակից լինելը) 2-րդ մասի 2-րդ 4-րդ և 6-րդ կետերով, իսկ Հաղարծին գյուղի բնակիչներից մեկի նկատմամբ` ՀՀ քրեական օրենսգրքի 387-րդ հոդվածի (Ծառերը, թփերը կամ բուսածածկն ապօրինի հատելը կամ ապօրինի ձեռք բերված կոճղերը, ծառերը կամ թփերը տեղափոխելը) 2-րդ մասի 2-րդ, 4-րդ և 6-րդ կետերով:
Եղեգնուտում 27-ամյա երիտասարդը բենզասղոցով 15 ծառ է հատել. նա տեղափոխվել է բաժին
Բացի «Հաղարծին» տեղամաս-մասնաճյուղի ղեկավարից ևս 2 անձ, հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ Հաղարծին գյուղի մյուս բնակչին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:
Նախքննությունը շարունակվում է։