ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի - Sputnik. ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը աշխատում է Կոնգրեսի հետ` ձգտելով հասնել Ուկրաինային լրացուցիչ օգնության հատկացման։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել Է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Կիրբին։
«Օգնությունն ավելի շատ կլինի։ Մենք Կոնգրեսի հետ աշխատում ենք լրացուցիչ ֆինանսավորում հատկացնելու ուղղությամբ»,-ասել է Կիրբին։
Գարնանը Կոնգրեսը մոտ 40 միլիարդ դոլար էր հատկացրել վարչակազմին Կիևին տարբեր տեսակի օգնություն տրամադրելու համար, այդ թվում՝ ռազմական և տնտեսական։
Հոկտեմբերին Բայդենը ստորագրել էր ԱՄՆ կառավարության ֆինանսավորումը մինչև դեկտեմբերի կեսերը շարունակելու մասին օրենքը, որը ներառում է Ուկրաինային հատկացվող 12,4 միլիարդ դոլարի նոր օգնություն: