ՌԴ–ում սարսափելի հրդեհի հետևանքով 7 մարդ է մահացել, զոհերի թվում 5 երեխա կա. տեսանյութ

Հրշեջներ
Տանը 7 երեխա է եղել, որոնցից չորսը որդեգրված էին։ Հորը հաջողվել է փրկել 5 տարեկան երկվորյակներին, բայց ինքը մահացել է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի – Sputnik. Ռուսաստանի Դաշնության Բաշկորտոստանի Հանրապետության Ստերլիտամակակի շրջանում հրդեհի հետևանքով ընտանիք է մահացել, այդ թվում՝ երեխաներ։ ԱԻՆ-ի վարչությունը կադրեր է հրապարկել Telegram-ում։
Հրդեհը բռնկվել է նոյեմբերի լույս 18-ի գիշերը։ Մահացածներից 5-ը երեխաներ են, 2-ը` մեծահասակ։ Կրակը տարածվել է աղյուսե տանը, որը գտնվում է Մատվեևկա գյուղի Մոլոդյոժնայա փողոցում։ Ենթադրվում է, որ հրդեհի պատճառը կարճ միացումն է եղել։
Կադրերում երևում է այրվող կառույցը։ Դեպքի վայրում աշխատում են հրշեջները։
Հրդեհ Իրանի գործարաններից մեկում. ավելի քան 10 մարդ է տուժել
Տանը 7 երեխա է եղել, որոնցից չորսը որդեգրված էին։ Հորը հաջողվել է փրկել հինգ տարեկան երկվորյակներին, բայց ինքը մահացել է։ Ըստ հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Օլգա Պանչիխինայի՝ ընտանիքը բարեկեցիկ էր և հաշվառված չէր։
Ստամբուլի Ֆաթիհ թաղամասում գազից պայթյուն է տեղի ունեցել. տեսանյութ