Պուտինը պարգևատրել է Խերսոնի բնակիչներին տարհանած «Արարատ» մոտորանավակի անձնակազմին

Խերսոնի բնակիչների տարհանման ժամանակ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պարգևատրել է «Արարատ» մոտորանավակի անձնակազմին։ Նրանք օգնել են տարհանել Խերսոնի բնակիչներին Դնեպրի աջ ափից դեպի ձախ ափ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի - Sputnik. Էքստրեմալ իրավիճակում քաղաքացիական պարտքը կատարելիս ցուցաբերած արիության և անձնվիրության համար Արիության շքանշանով պարգևատրվել են «Արարատի» կապիտան Վլադիմիր Կուցենկոն և խմբային մեխանիկ Օլեգ Բերեզյուկը, իսկ նավաստի Ռոման Ուվարովը ՝ «Մահացողներին փրկելու համար» մեդալով:
Արիության շքանշանի է արժանացել ուղևորափոխադրումների բաժնի պետ Ալեքսանդր Պաշչենկոն։
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ Խերսոնի բնակիչների տարհանման վերջին օրը նավակի անձնակազմը սեփական նախաձեռնությամբ մի քանի անգամ անցել է գետը, քանի որ բոլոր տարհանված մարդիկ նավում չեն տեղավորվել։
Ի դեպ, գործողության պահին խիստ մառախուղ է եղել և մոտորանավակի նավապետը վատ տեսանելիության պատճառով շարժվել է ափից ափ հեռախոսի ճանապարհային քարտեզով: