Պուտինը հաջորդ շաբաթ կմեկնի Երևան. Պեսկով

Վլադիմիր Պուտին
ՌԴ նախագահը Երևան է ժամանելու նոյեմբերի 22-ին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի – Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կմասնակցի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գագաթնաժողովին, որը տեղի կունենա նոյեմբերի 23-ին Երևանում: Տեղեկությունը լրագրողների հետ զրույցում հաստատել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ։
«Կլինի ուղևորություն դեպի Հայաստան` ՀԱՊԿ գագաթնաժողովին, կլինեն ռուս-կուբայական բանակցություններ (Մոսկվայում)», - ասել է Կրեմլի ներկայացուցիչը՝ պատասխանելով նախագահի հաջորդ շաբաթվա ժամանակացույցի մասին հարցին:
Հիշեցնենք` Հայաստան է այցելելու նաև ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Նա նոյեմբերի 22-23-ը մասնակցելու է ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին։
Խովաևի հայաստանյան այցը թույլ տվեց օգտակար քննարկումներ անցկացնել. ՌԴ ԱԳՆ