Նոտարական գործողություններին անհրաժեշտության դեպքում կներգրավվի ժեստերի լեզվի թարգմանիչ

Ժեստերի լեզվին տիրապետող 3 թարգմանիչ հայտ է ներկայացրել, սակայն բոլորը չէ, որ անցել են ստուգման փուլը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի – Sputnik. Նոտարական գործողություններին անհրաժեշտության դեպքում այսուհետև կներգրավվեն ժեստերի լեզվի թարգմանիչներ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արդարադատության նախարարության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ նախարարություննանցկացրել է նոտարական գործողություններին մասնակցող թարգմանչի որակավորման ստուգումը, որին մասնակցել են նաև ժեստերի լեզվին տիրապետող անձինք։
«Որակավորման ստուգմանը մասնակցել է ժեստերի լեզվով թարգմանություն իրականացնող 3 թարգմանիչ, որոնցից ստուգման փուլը հաղթահարել է միայն 1-ը»,– ասված է հաղորդագրությունում։
Գեչատեսչությունում սա աննախադեպ ցուցանիշ են համարում, քանի որ նախկինում ժեստերի լեզվին տիրապետող որևէ անձ հայտ չի ներկայացրել։
Ալիխանյան. «Փաշինյանը վստահ է, նա մի փոքր ավելի հանգիստ է նստած, քան Ալիևը. ժեստերի լեզուն»