ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը կմեկնի Աստանա

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը
Հայաստանի ԿԸՀ անդամները միջազգային դիտորդական առաքելություն կիրականացնեն Ղազախստանում սպասվող նախագահական ընտրություններում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի – Sputnik. ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը և ԿԸՀ անդամ Ժիրայր Կարապետյանը կմեկնեն Ղազախստանի մայրաքաղաք Աստանա, տեղեկանում ենք ԿԸՀ կայքից։
Նրանք Աստանայում կլինեն նոյեմբերի 18-20-ը։
Ղազախստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրավերով` Հայաստանի ԿԸՀ անդամները միջազգային դիտորդական առաքելություն կիրականացնեն նոյեմբերի 20-ին Ղազախստանում սպասվող նախագահական ընտրություններում։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 20-ին Աստանայում նախագահական ընտրություններ կանցկացվեն։