«Կփորձենք անակնկալներ մատուցել». Ռոման Բերեզովսկին` Ալբանիայի հետ խաղի մասին

Ռոման Բերեզովսկի. Արխիվային լուսանկար
Ռոման Բերեզովսկին չի բացառել, որ Հայաստանը ալբանացիների հետ փոքր-ինչ այլ ոճով կխաղա, քան Կոսովոյի հետ հանդիպմանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի - Sputnik. Հայաստանի հավաքականը ընկերական խաղում կփորձի անակնկալ մատուցել Ալբանիայի թիմին։ Այս մասին հայտարարել է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնակատար Ռոման Բերեզովսկին Տիրանայում՝ նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ։
«Բավականին շատ ֆուտբոլիստներ մասնակցեցին Կոսովոյի հետ խաղին։ Մենք օգտագործեցինք բոլոր հնարավոր փոփոխությունները։ Վաղը մի քանի անակնկալ ենք փորձելու մատուցել մրցակցին։ Հնարավոր է, որ խաղաոճը փոխվի»,-ասել է Բերեզովսկին։
Մարզչի ժամանակավոր պաշտոնակատարը նշել է նաև, որ թիմի նորեկը` Արթուր Գալոյանը Վլադիկավկազի «Ալանիայից», որը Կոսովոյում չէր խաղացել, անպայման խաղային ժամանակ կստանա ալբանցիների հետ խաղում։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 16-ին Հայաստանի հավաքականը Պրիշտինայում 2:2 հաշվով էր ավարտել հանդիպումը Կոսովոյի թիմի հետ։ Նոյեմբերի 19-ին Հայաստանի ֆուտբոլի հավաքականը կմրցի Ալբանիայի հավաքականի հետ: Հայկական թիմը ժամանակավորապես գլխավորում է լեգենդար դարպասապահ Ռոման Բերեզովսկին։
Ես ուրախանում եմ, երբ ինձ ասում են կապանցի․ դպրոցականները զարմացրել են Ռոման Բերեզովսկուն