Հայ բռնցքամարտիկը 3 անգամ նոկդաունի է ենթարկել Ասիայի չեմպիոնին ու հաղթել ժամանակից շուտ

Էրիկ Իսրայելյան
Էրիկ Իսրայելյանը հաղթանակի շնորհիվ դուրս է եկել հաջորդ փուլ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի – Sputnik. Երիտասարդների Եվրոպայի գործող չեմպիոն Էրիկ Իսրայելյանը (60 կգ) Իսպանիայում ընթացող Աշխարհի առաջնությունում Ասիայի չեմպիոն հնդիկ Հարշ Հարշի հետ մենամարտում ժամանակից շուտ հաղթանակ է տարել։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
«Հաղթանակի շնորհիվ Էրիկ Իսրայելյանը դուրս է եկել հաջորդ փուլ։ Առաջին ռաունդում մեր բռնցքամարտիկը հաղթեց 4:1 հաշվով»,– ասված է հաղորդագրությունում:
Երկրորդ ռաունդում Իսրայելյանը ավելացրել է տեմպն ու 3 անգամ նոկդաունի ենթարկել Ասիայի չեմպիոնին, որից հետո մրցավարը դադարեցրել է մենամարտը:
Նշենք, որ երեկ ընթացող մենամարտերում 92 կգ քաշային Ավետիք Հովակիմյանն էլ 1.5 րոպեում հաղթել է Էստոնիայի ներկայացուցիչ Կի Ռոմանին` 2 անգամ նոկդաունի ենթարկելով մրցակցին։ Հաղթանակ է գրանցվել նաև Արես Հակոբյանի օգտին, որի մրցակիցը թույլատրելիից ավելի քաշի պատճառով չի ներկայացել մենամարտին:
Նոյեմբերի 17-ին հայ մարզիկներից հաղթանակ է տոնել նաև էստոնացի Մաքսիմ Մակարովի նկատմամբ։
Հիշեցնենք` Հայաստանը աշխարհի առաջնությանը ներկայացել է 11 մարզիկով` 51 կգ քաշային կարգում` Թովմաս Թումասյանը, 54 կգ քաշային կարգում` Գոռ Ազիզյանը, 57 կգ քաշային կարգում` Մանվել Պետրոսյանը, 60 կգ քաշային կարգում` Էրիկ Իսրայելյանը, 63 կգ քաշային կարգում` Արթուր Մկրտչյանը, 67-ում` Արես Հակոբյանը, 71-ում` Գարիկ Անթանոսյանը, 75 կգ քաշային կարգում` Ալիկ Հովհաննիսյանը, 80-ում` Համլետ Ադամյանը, 86–ում` Աղվան Ալեքսանյանը և գերծանր քաշային Ավետիք Հովակիմյանը:
Աշխարհի առաջնությունը մեկնարկել է նոյեմբերի 14–ին և կավարտվի ամսի 26-ին։
Արթուր Դավթյանը միանվագ 10 մլն, իսկ հետո` ամեն ամիս 1 միլոն 300 հազար դրամ կստանա