Եվրամիությունը 68 մլրդ եվրոյի ռուսական ակտիվներ է սառեցրել. ԶԼՄ

Եվրամիության դրոշներ
Արևմուտքը պատժամիջոցային քաղաքականության շրջանակում շարունակում է լայնածավալ սահմանափակող միջոցներ կիրառել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի – Sputnik. Եվրամիությունը 68 մլրդ եվրոյի ռուսական ակտիվներ է սառեցրել։ Տեղեկությունը հայտնում է «Politico»-ն։
Լրատվամիջոցի տվյալներով՝ 50 միլիարդը սառեցվել է Բելգիայում, 5,5 միլիարդը` Լյուքսեմբուրգում։
Նշվում է, որ ակտիվների մեծ մասը գտնվում է Բելգիայում։
Սակայն ԵՄ-ին հայտնի չէ, թե սառեցված ակտիվների ցուցանիշում որքան է կազմում ՌԴ ազգային պահուստների մասնաբաժինը: Փաստաթղթում դրանք գնահատվում են մոտ 33,8 մլրդ եվրո։
Ռուսաստանի ԱԳՆ-ն ավելի վաղ հայտարարել էր, որ Եվրոպայում ռուսական ակտիվների սառեցումը «գողություն» է, և այդ երևույթը նոր բան չէ։ ՌԴ-ում նշում են, որ ԵՄ-ն կենտրոնացել է ոչ միայն ֆիզիկական անձանց, այլև Ռուսաստանի պետական ակտիվներին վրա։
ԵՄ–ն ուզում է թույլատրել ակտիվացնել ՌԴ բանկերի սառեցված միջոցները պարենի առևտրի համար