Ուկրաինացի ռազմագերիները պատմել են ՈւԶՈւ–ի շարքում ծառայությունից հրաժարվողների մասին

Ուկրաինացի գերիներ. Արխիվային լուսանկար
Ռազմագերիները պատմել են, որ զինվորական ծառայությունից հրաժարվողներին կարող էին տանել հարևան գյուղ և այնտեղ պահել մինչև դատավարությունը5
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի – Sputnik. Ուկրաինացի ռազմագերիները պատմել են` որքան քաղաքացի է խուսափել Ուկրաինայի զինված ուժերում զինվորական ծառայություն անցնելուց։ Նրանց խոսքերն է մեջբերում ՌԻԱ Նովոստին։
Նախքան ՌԴ ռազմական հատուկ գործողությունների մեկնարկը Խերսոնից զինվորական ծառայության կանչված Օլեգ Պոպովը պատմել է, որ տեղյակ է ՈւԶՈւ–ում ծառայություն անցնելուց հրաժարվածների մասին։ Նա ենթադրել է, որ նրանց կարող էին տանել հարևան գյուղ և պահել այնտեղ մինչ դատավարությունը, կամ այլ պատճառներով։ Նրա խոսքով` ՈւԶՈւ–ում մոբիլիզացվածների մոտ կեսը հրաժարվողներ են։
«Զորահավաքի ենթարկված տղաները առաջին պայթյունը զգացին, հասկացան, ինչպես է պայթում, սկսեցին վախենալ և ասել. «Ո՛չ, տուն ենք ուզում և վերջ»։ Իսկ նրանց ասացին. «Կամ գնում եք կռվելու, կամ բանտ է սպասվում ձեզ»», – հայտարարել է Սումիի մարզի Բելոպոլյե քաղաքից ռազմագերի Վիտալի Մարտինենկոն։
Գերի Սերգեյ Զինոչկան պատմել է, որ 150 մարդուց բաղկացած իր ստորաբաժանումից 20–ը հրաժարվել են մասնակցել մարտական գործողություններին։
Ավելի վաղ ուկրաինացի գերիները պատմել էին ՈւԶՈւ սպաների մասին, որոնց անփութության պատճառով զինվորները հայտնվել են ԴԺՀ–ի դիրքերում։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 266-րդ օրը։