Սուրեն Պապիկյանն ընդունել է գեներալ-մայոր Դանիել Լասիկայի գլխավորած պատվիրակությանը

Սուրեն Պապիկյանն ընդունել է գեներալ-մայոր Դանիել Լասիկայի գլխավորած պատվիրակությանը
ՀՀ պաշտպանության նախարարն ու ամերիկացի գեներալը պաշտպանական ոլորտում երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր են քննարկել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ընդունել է ԱՄՆ ԶՈւ եվրոպական հրամանատարության պլանավորման, քաղաքականության, ռազմավարության և կարողությունների հարցերով տնօրեն, գեներալ-մայոր Դանիել Լասիկայի գլխավորած պատվիրակությանը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
«Քննարկվել են պաշտպանական ոլորտում երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր»,– ասված է հաղորդագրությունում:
Հիշեցնենք, որ գեներալ-մայոր Դանիել Լասիկային երեկ է Հայաստան ժամանել։ Նրան ընդունել է նաև ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։