ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի – Sputnik. ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ընդունել է Shell ընկերության ղեկավար կազմին, հայտնում է Էկոնոմիկայի նախարարությունը:
Քերոբյանը ողջունել է հյուրերին և վերահաստատել կառավարության պատրաստակամությունը՝ աջակցելու Shell ընկերության մուտքին հայաստանյան շուկա՝ ընդգծելով, որ այս քայլը կարևոր ազդակ կլինի համաշխարհային այլ ընկերությունների համար։
Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալ Արմեն Արզումանյանը, նախարարության տարբեր ստորաբաժանումների ղեկավարներ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում ընկերության գործունեությանն առնչվող հարցեր:
Shell ընկերությունը բրիտանա-հոլանդական նավթագազային ընկերություն է, որը ներկայացված է աշխարհի 70-ից ավելի երկրներում և ամենաճանաչված բրենդն է վառելիքի շուկայում։