Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի դեմ

Սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով վիրավորված զինվորները 500 000 դրամ աջակցություն կստանան

«Զինվորի տանը». Արխիվային լուսանկար
293 վիրավորում ստացած կամ հոգեկան առողջության խնդիր ձեռք բերած զինծառայողներ աջակցություն կստանան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի – Sputnik. Կառավարության որոշմամբ` 2022-ի սեպտեմբերի 13-ից ՀՀ տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ագրեսիայի հետևանքով վիրավորում ստացած կամ հոգեկան առողջության խնդիր ձեռք բերած զինծառայողներին սոցիալական աջակցություն կտրամադրվի։ Սա ընդգրկված էր կառավարության` չզեկուցվող հարցերի թվում։
Ըստ այդմ, յուրաքանչյուր նման զինծառայողի կես միլիոն դրամ կտրամադրվի։
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ վիրավորում ստացած կամ հոգեկան առողջության խնդիր ձեռք բերած զինծառայողները ժամանակավոր անաշխատունակության կարգավիճակում են և կանգնած են կյանքի դժվարին իրավիճակում հայտնվելու ռիսկի առաջ, ինչի համար էլ որոշվել է նրանց աջակցություն տրամադրել։
Միջոցառման իրականացման նամար ՀՀ պետական բյուջեից նախատեսվում է հատկացնել 146.5 մլն դրամ` 293 շահառուների համար։