Նիկոլ Փաշինյանը Շվեյցարիայի նախկին նախագահի հետ հանդիպմանը անդրադարձել է Արցախի խնդրին

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Շվեյցարիայի նախկին նախագահին
Վարչապետն անդրադարձել է նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հետ կապված հայկական կողմի դիրքորոշումներին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի - Sputnik. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Շվեյցարիայի Համադաշնության նախկին նախագահ Միշելին Կալմի-Ռեհյին:
Տեղեկությունը հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։
Միշելին Կալմի-Ռեհյ
Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացների շուրջ:
Վարչապետն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի, հայ-ադրբեջանական, ինչպես նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հետ կապված հայկական կողմի դիրքորոշումներին:
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Շվեյցարիայի նախկին նախագահ Միշելին Կալմի-Ռեհյին
Հաղորդագրությունում նշվում է, որ կարևորվել է տարածաշրջանում կայունության և անվտանգության ամրապնդման ուղղությամբ հետևողական քայլերի իրականացումը: