Նենսի Փելոսին լքում է Դեմոկրատական կուսակցության խմբակցության ղեկավարի պաշտոնը

Նենսի Փելոսին այս պաշտոնը զբաղեցրել է գրեթե 20 տարի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի – Sputnik. ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին լքում է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Դեմոկրատական կուսակցության խմբակցության ղեկավարի պաշտոնը։ Տեղեկությունը հայտնում է Brief տելեգրամ ալիքը։
Նենսի Փելոսին այս պաշտոնը զբաղեցրել է գրեթե 20 տարի։
Միաժամանակ Փելոսին թոշակի չի անցնում։ Նա պատրաստվում է շարունակել աշխատանքը Կոնգրեսում։
Հիշեցնենք` 81–ամյա Նենսի Փելոսին Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակի պաշտոնում վերընտրվել է այս տարվա հունվարի 3-ին։
Փելոսին երրորդ անգամ ընտրվեց խոսնակի պաշտոնում: Նա այդ պաշտոնը զբաղեցրել է նաև 2007-11, 2019-20 թթ.։