ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի – Sputnik. Ռուսաստանաբնակ հայտնի ռեժիսոր և պրոդյուսեր Սարիկ Անդրեասյանը և դերասանուհի Լիզա Մորյակը գրանցել են իրենց ամուսնությունը։ Համապատասխան լուսանկարը Սարիկը հրապարակել է «Ինստագրամի» իր էջում։
Նշենք, որ հոկտեմբերի սկզբին հայտնի դարձավ, որ զույգը շուտով երեխա կունենա։ Օրեր առաջ նրանք հայտնեցին, որ աղջիկ են ունենալու։
«Իմ օրինական կինը...Ես հպարտ եմ իմ կնոջով. գեղեցիկ, համարձակ, տաղանդավոր, զվարճասեր: Նրա հետ չամուսնանալը և նրան չսիրելը մեղք է։ Ինչու համեստ լինել, նրա բախտը բերել է ինձ հետ»,–գրել է դերասանը։
Անդրեասյանը կեսկատակ–կեսլուրջ հավելել է, որ իր պաշտոնական կինն այսուհետ իրենից կարող է իր ունեցվածքի 50%- խլել։
«Լավ է, որ մեքենանամուսնությունս գրանցելուց առաջ եմ գնել»,– կատակել է պրոդյուսերը։
Հիշեցնենք, որ Սարիկը մեկ անգամ արդեն ամուսնացած է եղել լրագրող Ալյոնա Անդրեասյանի հետ։ Առաջին ամուսնությունից նա ունի երկու որդի` Մարկը (2013թ.) և Մարտինը (2017թ.): Սակայն 2018 թվականին, յոթ տարվա ամուսնությունից հետո, պրոդյուսերը բաժանվեց կնոջից։
Շատերը բաժանման պատճառը համարեցին երիտասարդ դերասանուհի Լիզա Մորյակին, որի հետ ռեժիսորը բուռն սիրավեպ ուներ: Հարցազրույցներից մեկում դերասանուհին խոստովանել է, որ իրենք ծանոթացել են «Աղջիկները տարբեր են լինում» ֆիլմի նկարահանման հրապարակում։