ՀՀ–ում տեղակայված ռուսական ռազմակայանի զորավարժարանում արդիականացնում են տանկոդրոմը

Տանկ
Վերելքներն ու վայրէջքները, փորվածքներով կամուրջները, դժվարանցանելի տեղանքները վարորդներին ավելի ճկուն են դարձնում ռազմական տեխնիկայի վրա զորավարժություններ կատարելիս:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի – Sputnik. Հայաստանում ՌԴ Հարավային ռազմական օկրուգի «Ալագյազ» բարձրլեռնային զորավարժարանում ռազմական մասնագետները կատարելագործում ու վերասարքավորում են ավտոդրոմն ու տանկոդրոմը։
Ձմեռային շրջանի նախաշեմին հրամանատարական ներկայացուցիչներից կազմված հանձնաժողովն անցկացնելու է անձնակազմի վերապատրաստման վայրերի զննում:
Ավտոդրոմը և տանկոդրոմը ծառայում են որպես տանկերի անձնակազմի պատրաստման հարթակ, հետևակային մարտական մեքենաների, զրահամեքենաների, ինչպես նաև տարբեր դասերի տրանսպորտային միջոցների տարբեր արագության ռեժիմներով և տարբեր երթուղիներում խոչընդոտները հաղթահարելու համար։
ՀՌՕ-ի ՄիԳ-29-ի անձնակազմերը բարձրագույն օդաչուական հնարքներ են իրականացրել ՀՀ երկնքում
Նոր ուսումնական շրջանում վարորդներն ու մեխանիկ–վարորդները կյուրացնեն տարբեր եղանակային պայմաններում տեղանքի խոչընդոտների և դժվարանցանելի հատվածների հաղթահարման նրբությունները։
Տանկոդրոմը և ավտոդրոմը ներառում են էքստրեմալ վերելքներ և վայրէջքներ, փորվածքներով կամուրջներ, դժվարանցանելի տեղանքներ, ինչպես նաև այլ խոչընդոտներ, որոնք վարորդներին ավելի ճկուն են դարձնում ռազմական տեխնիկայի վրա զորավարժություններ կատարելիս:
ՀՀ–ում ՌԴ ռազմաբազայի օդաչուները բարձրլեռնային պայմաններում հատուկ վարժանքներ են անցկացրել