ՀՀ փոխվարչապետն ընդունել է Ֆրանսիայի դեսպանին և ԶՖԳ պատվիրակության անդամներին

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Վեդիի ջրամաբարի կառուցման ընթացիկ աշխատանքների մասին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի – Sputnik. Այսօր ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին և Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակության անդամներին։ Տեղեկությունը հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։
Մաթևոսյանը ողջունել է Հայաստանում ԶՖԳ գրասենյակի հիմնման որոշումը՝ հույս հայտնելով, որ այն նոր խթան կհանդիսանա գործակցության հետագա ամրապնդման համար։
Մաթևոսյանը բարձր է գնահատել գործակալության հետ ընթացող ներկայիս համագործակցությունը՝ ընդգծելով տարբեր ոլորտներում դրա շարունակական ընդլայնման կարևորությունը։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել ԶՖԳ հետ համագործակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերի վերաբերյալ, մասնավորապես՝ քննարկվել են Վեդիի ջրամաբարի կառուցման ընթացիկ աշխատանքները։
Ի՞նչ կարող է տալ հայկական կողմին Ֆրանսիայում ընդունված բանաձևը. միջազգայնագետի կարծիքը
Կողմերն անդրադարձ են կատարել նաև համագործակցության հետագա ընդլայնման հնարավորություններին, այդ թվում՝ ենթակառուցվածքների բարելավման և ջրային կառավարման ոլորտներում։