ՀԱՊԿ երկրների ՊՆ ներկայացուցիչները քննարկել են ճգնաժամային արձագանքման հարցերը

ՀԱՊԿ երկրների պաշտպանական գերատեսչությունների ներկայացուցիչները հանդիպել են Մինսկում
ՀԱՊԿ Հավաքական անվտանգության ուժերի և միջոցների զարգացմանն ու կիրառմանը նվիրված խորհրդաժողովն անցկացվել է Բելառուսի մայրաքաղաքում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի - Sputnik. ՀԱՊԿ երկրների պաշտպանական գերատեսչությունների ներկայացուցիչները նոյեմբերի 16-ին և 17-ին Մինսկում քննարկել են հավաքական անվտանգության համակարգի ամրապնդման արդիական հարցերը: Այս մասին հայտնում է ՀԱՊԿ մամուլի ծառայությունը։
«ՀԱՊԿ Հավաքական անվտանգության համակարգի ուժերի և միջոցների զարգացումը, պատրաստումը և կիրառումը» թեմայով միջազգային ռազմագիտական կոնֆերանսի շրջանակներում շեշտը դրվել է Կազմակերպության ճգնաժամային արձագանքման համակարգի կատարելագործման վրա:
ՀԱՊԿ երկրների պաշտպանական գերատեսչությունների ներկայացուցիչները հանդիպել են Մինսկում
Համաժողովին մասնակցել են նաև Քարտուղարության և Միացյալ շտաբի պատվիրակությունները:
ՀԱՊԿ քարտուղարության ներկայացուցիչները հանդես են եկել զեկույցներով «Փոխգործակցություն տեղեկատվական ոլորտում, համակարգված տեղեկատվական քաղաքականության հիմքերի ձևավորում` ի շահ ՀԱՊԿ անդամ պետությունների» և «ՀԱՊԿ ձևաչափով ճգնաժամային արձագանքման համակարգի կատարելագործման հարցեր» թեմաներով, ինչպես նաև մասնակցել են թեմատիկ քննարկումներին: