Հակառակորդի կրակոցից ՀՀ սահմանին զինվոր է վիրավորվել. ՊՆ

Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ վիրավոր զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ հակառակորդի կրակոցից ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող է վիրավորվել։
«Նոյեմբերի 17-ին՝ ժամը 11:00-ին, հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված մարտական դիրքում հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել շարքային Հ. Ա.-ն»,–ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ վիրավոր զինծառայողի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, կյանքին վտանգ չի սպառնում:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 11-ին էլ հայ–ադրբեջանական սահմանագոտում տեղակայված մարտական դիրքում հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում էր ստացել շարքային Պարույր Խաչատրյանը։ Նրան վիրահատել էին, կյանքին վտանգ չի սպառնում։