«Հայաստան» հիմնադրամը 6 տուն կկառուցի Ներքին Խնձորեսկում. ո՞ւմ կտրամադրվեն դրանք

Ներքին Խնձորեսկ
Տների կառուցման աշխատանքները կավարտվեն 3 տարվա ընթացքում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի – Sputnik. ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշեց Գորիսի մոտ մեկ հեկտար մակերեսով բնակելի կառուցապատման հողամասերը նվիրաբերել «Հայաստան» հիմնադրամին։
Նախատեսվում է Գորիս համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցելով 6 բնակելի տուն կառուցել Սյունիքի մարզի Ներքին Խնձորեսկ գյուղում` 4 տուն Արցախից տեղահանված և 2 տուն Ներքին Խնձորեսկ բնակավայրի սոցիալապես անապահով ընտանիքներին տրամադրելու համար:
Սյունիքում 230 կմ ճանապարհ է կառուցվել ու կառուցվում, ինչն աննախադեպ է. Սանոսյան
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ բնակելի տների կառուցման ավարտից հետո դրանք 10 տարի ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով կտրամադրվեն վերոհիշյալ ընտանիքներին։ Իսկ 10-ը տարին լրանալուն պես դրանք անհատույց սեփականության իրավունքով կփոխանցել այդ ընտանիքներին:
Միաժամանակ հիմնադրամը պարտավորվում է 3 տարվա ընթացքում ավարտել տների կառուցման աշխատանքները, և եթե խոստացված ժամկետում ծրագիրը կյանքի չկոչվի, ապա հողերը կրկին համայնքի տիրապետության ներքո կանցնեն։
Պետք է ամեն ինչ արվի, որ ձմռանն Իրանից եկող բեռատարները նոր ճանապարհով երթևեկեն. Փաշինյան