Էրդողանը հայտարարել է, որ «հացահատիկի գործարքը» 120 օրով երկարաձգվել է

Թայիփ Էրդողան. Արխիվային լուսանկար
Համաձայնագիրը ներկայիս պայմաններով կգործի 4 ամիս։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի – Sputnik. Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ «հացահատիկի գործարքի» մասնակիցները որոշել են 120 օրով երկարաձգել այն։
«Թուրքիայում անցկացրած քառակողմ բանակցությունների արդյունքում սևծովյան հացահատիկի միջանցքի վերաբերյալ համաձայնագիրը 2022 թվականի նոյեմբերի 19-ից Թուրքիայի, ՄԱԿ–ի, ՌԴ–ի և Ուկրաինայի միջև ընդունված որոշման համաձայն երկարաձգվել է 120 օրով», – գրել է Էրդողանը Twitter–ում։
Հիշեցնենք` Ստամբուլում հուլիսի 22-ին համաձայնագրեր ստորագրվեցին ռուսական ապրանքների մատակարարման սահմանափակումները վերացնելու և ուկրաինական հացահատիկի արտահանմանն աջակցելու վերաբերյալ:
Գործարքը, որը ստորագրել էին Ռուսաստանի, Թուրքիայի, Ուկրաինայի և ՄԱԿ–ի ներկայացուցիչները, ենթադրում էր Սև ծովով ուկրաինական հացահատիկի, պարենի և պարարտանյութերի դուրսբերում երեք նավահանգիստներով, այդ թվում` Օդեսայով։