ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի – Sputnik. ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն արձագանքել է ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելսնկու հայտարարությանն այն մասին, որ Լեհաստանում ընկած հրթիռներն իբրև թե ուկրաինական չեն եղել։ Համապատասխան հաղորդագրություն է տարածել Սպիտակ տան մամուլի ծառայությունը։
«Դա ապացույց չէ», – մեկնաբանել է Բայդենը Զելենսկիու պնդումները։
Ավելի վաղ Զելենսկին հայտարարել էր, որ կասկած չունի, որ Կիևը Լեհաստանում տեղի ունեցած միջադեպի հետ առնչություն չունի։
Հիշեցնենք` լեհական ԶԼՄ–ները նոյեմբերի 15-ի երեկոյան հայտնեցին, որ երկու հրթիռ է ընկել Ուկրաինայի հետ սահմանին գտնվող Լյուբլինի վոեվոդությունում, երկու մարդ է զոհվել։ Երկրի ԱԳՆ–ն հայտարարեց, որ Լեհաստանում ընկած հրթիռներն իբր ռուսական արտադրության են եղել։ Դրան հաջորդեց նախագահ Անջեյ Դուդայի հայտարարությունը, որ Վարշավան հստակ տեղեկություն չունի, թե ում հրթիռներն են դրանք։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նույնպես անդրադարձավ այս թեմային` նշելով, որ ըստ նախնական տվյալների` Լեհաստանում ընկած հրթիռը Ռուսաստանից չի թռել։
Այդ ընթացքում Կիևը շտապեց Ռուսաստանին մեղադրել էսկալացիայի մեջ և ՆԱՏՕ–ի երկրներին հորդորեց միջոցներ ձեռնարկել։
ՌԴ ՊՆ–ն հաղորդագրություն տարածեց` վստահեցնելով, որ Ուկրաինայի և Լեհաստանի սահմանի մերձակայքում գտնվող թիրախներին որևէ հարված այդ օրը չի հասցվել, իսկ լուսանկարներում ուկրաինական ՀՕՊ համակարգի Ս-300 հրթիռների բեկորներ են երևում։