Ասուլիս. «Ի՞նչ է կատարվում Հայաստանի ավտոմոբիլային շուկայում»

Արտյոմ Պետրոսյան
Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում կկայանա Հայաստանի ավտոարտադրողների պաշտոնական ներկայացուցիչների ասոցիացիայի նախագահ Արտյոմ Պետրոսյանի ասուլիսը։
Sputnik
Հայաստանի ավտոմոբիլային շուկայում նկատելի աշխուժացում է նկատվում։ Եթե դեռ մեկ տարի առաջ Նուբարաշենի ավտոմոբիլային շուկայի կողքով անհնար էր երթևեկել, քանի որ չվաճառված մեքենաներով էին լցված նույնիսկ հարակից փողոցներն ու բակերը, ապա այսօր, ինչպես պնդում են ավտոսիրողները, նորմալ մեքենա գնելը շատ դժվար է. բոլորն արագ իրացվում են։
Որտեղի՞ց են հայտնվել այդքան շատ գնորդները: Ինչո՞ւ են դոլարի և եվրոյի փոխարժեքներն այս տարի նվազել 20 և ավելի տոկոսով, իսկ մեքենաների գները` բարձրացել։ Կերկարաձգվե՞ն արդյոք էլեկտրամոբիլների վերաբերյալ պետական արտոնությունները, 2023 թվականի հունվարի 1-ից ո՞ր մեքենաները հնարավոր կլինի առանց մաքսատուրքերի տեղափոխել ԵԱՏՄ երկրներ։
Նոյեմբերի 18-ին` ժամը 12.00-ին, Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում այս բոլոր հարցերին կփորձի պատասխանել Հայաստանի ավտոարտադրողների պաշտոնական ներկայացուցիչների ասոցիացիայի նախագահ Արտյոմ Պետրոսյանը:
Ասուլիսը կհեռարձակվի նաև VK-ում և Rutube-ում:
Հարցերը կարող եք ուղարկել նաև v.aloyan@sputniknews.com էլեկտրոնային հասցեին, ինչպես նաև կարող եք գրել @Vardan_Aloyan Telegram ալիքով: Հեռ.` +374(98)180-626, +374(91)42-12-35։
Հասցե՝ ք. Երևան, Ամիրյան 4/7, «Իմպերիում պլազա» բիզնես-կենտրոնի շենք, 4-րդ հարկ։