«Արթիկ» ՔԿՀ–ում դատապարտյալի համար բերված սառնարանում հեռախոսներ և աքսեսուարներ են գտել

«Արթիկ» ՔԿՀ–ում դատապարտյալի համար բերված սառնարանում հեռախոսներ և աքսեսուարներ են գտել
Զննությամբ պարզվել է, որ սառնարանի շարժիչի վրա զոդման եղանակով ամրացված լրացուցիչ մետաղյա կափարիչ կա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի – Sputnik. ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Կ․ Մ․-ի անվամբ բերված սառնարանում բջջային հեռախոսներ և աքսեսուարներ են հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում է քրեակատարողական ծառայությունը։
Ըստ հաղորդագրության` քրեակատարողական հիմնարկի ծառայողները զննել են քաղաքացի Հ․ Շ․-ի բերած սառնարանը և պարզել, որ շարժիչի վրա զոդման եղանակով ամրացված լրացուցիչ մետաղյա կափարիչ կա։
Շարժիչն ամբողջությամբ առանձնացրել են և ստուգել անվտանգության ռենտգեն սարքի միջոցով։
Փորձ է արվել թմրանյութեր ու բջջային հեռախոսներ անցկացնել «Սևան» ու «Վարդաշեն» ՔԿՀ-ներ
Սառնարանի շարժիչի լրացուցիչ հատվածում նախապես պատրաստված թաքստոցում հայտնաբերել են 9 բջջային հեռախոս, 4 բաժանորդային քարտ, 1 լիցքավորիչ, USB 8 լար, 3 ականջակալ և բջջային հեռախոսի 2 մարտկոց։
«Աբովյան» ՔԿՀ–ում խոնավ է, սնունդը չի վերահսկվում, դեղորայքը նշանակում է բուժքույրը. ՄԻՊ