Արևմուտքը ելք է գտել ուկրաինական ճգնաժամից

Արխիվային լուսանկար
Լեհաստանի հրթիռակոծության հետ կապված միջադեպն օգնեց հասկանալ, թե ինչպիսի պահեստային ելք է Արևմուտքը տեսնում ուկրաինական ճգնաժամի համար, եթե մարտի դաշտում Ռուսաստանին չկարողանա հաղթել։ Բայց ամեն ինչի մասին՝ հերթով։
Sputnik

Դավիթ Նարիմանիա, ՌԻԱ Նովոստի

Նոյեմբերի 15-ի երեկոյան Կիևի իշխանությունները և նրանց դաշնակիցները սկսեցին ամփոփել հատուկ գործողության սկզբից ի վեր ամենահզոր հրթիռային հարվածը: Նրանք հանգեցին այն եզրակացության, որ ռուսական զորքերին հաջողվել է ոչ միայն ոչնչացման եզրին հասցնել եվրոպական երկրորդ ամենամեծ երկրի էներգահամակարգը, այլև, ուժերը հավաքելով, խոցել դրա սահմաններից դուրս գտնվող ռազմավարական թիրախը՝ Պշևոդուվ գյուղի մոտ գտնվող լեհական տրակտորը, ինչի հետևանքով երկու մարդ է զոհվել։
Այս միջադեպը, ավելի ճիշտ՝ դրան հաջորդած արձագանքը, մտածելու առատ սնունդ է տալիս։
«Դա ապացույց չէ». Բայդենը պատասխանել է Զելենսկիին Լեհաստանում ընկած հրթիռների վերաբերյալ
Սկզբում դեպքի մասին հայտնեցին տեղական պարբերականները։ Դրանից հետո լեհական իշխանությունները հայտարարեցին, որ բանակցություններ են անցկացնում ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ դաշինքի հիմնական պայմանագրի չորրորդ հոդվածի կիրառման հնարավորության մասին, որ նախատեսում է (ով կմտածեր) խորհրդակցությունների անցկացում, եթե դաշինքի անդամ երկրներից մեկը կարծում է, որ իրեն վտանգ է սպառնում:
Միևնույն ժամանակ Վարշավան ձգտում էր խուսափել Մոսկվայի հասցեին ուղղակի մեղադրանքներից՝ սահմանափակվելով լղոզված ձևակերպմամբ, ըստ որի, հարվածը հասցրել են «ռուսական արտադրության հրթիռով»։ Բայց Ռուսաստանի դեսպան Սերգեյ Անդրեևին, այնուամենայնիվ, կանչեցին երկրի ԱԳՆ։ Իսկ ահա Կիևում և Բալթյան երկրներում անմիջապես մեղավոր նշանակեցին իհարկե, Ռուսաստանին։ Սակայն նոյեմբերի 16-ի առավոտյան պարզ դարձավ, որ լեհական տրակտորը երրորդ համաշխարհային պատերազմի պատճառ չի դառնա։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Ռուսաստանից Լեհաստանի ուղղությամբ հրթիռի արձակումը քիչ հավանական անվանեց։ Այն մասին, որ Մոսկվան կապ չունի, հայտարարեց նաև նրա թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանը, իսկ Լեհաստանի առաջնորդ Անջեյ Դուդան նշեց՝ հիմքեր չկան ենթադրելու, որ գնդակոծությունը կկրկնվի:
Ավելին, Վարշավայում շտապեցին հայտարարել, որ չորրորդ հոդվածի կիրառման անհրաժեշտություն չեն տեսնում։
Կիևն այս ամբողջ ընթացքում շարունակում էր համառել, բայց ավելի վաղ հնչեցրած՝ «ահաբեկչին տեղը դնելու» կոչերից Զելենսկին անցավ այլ, ավելի զգույշ ձևակերպումների։ Բայց նույնիսկ դա նրան բավարար չթվաց, ուստի նա որոշեց ցույց տալ, թե ով է, եթե մի բան պատահի, պատասխան տալու «ՆԱՏՕ-ին հարվածելու համար»։
«Ես նույնիսկ չեմ կասկածում ՌՕՈւ-ի հրամանատարի և գլխավոր հրամանատար Զալուժնու` երեկ երեկոյան անձամբ ինձ ներկայացված զեկույցին, որ դա մեր հրթիռը չի եղել կամ մեր հրթիռային հարվածը չի եղել։ Ես նրանց չվստահելու պատճառ չունեմ»,-պատասխանատվությունը խնամքով ուրիշի վրա գցեց Զելենսկին։
Վաշինգտոնը Կիևին բանակցությունների է քշում
Այս իրավիճակում հարկ է նշել նաև, որ Լեհաստանը առիթը բաց չթողեց Ուկրաինային իր տեղը ցույց տալու համար. Դուդան, խոսելով միջադեպի հետաքննության մասին, որին Կիևի իշխանությունները հասանելիություն էին խնդրում, հայտարարեց, որ դա համատեղ ընթացակարգ է, որն անցկացնում են Վարշավան և Վաշինգտոնը:
«Եթե որեւէ մեկը պետք է հասանելիություն ունենա այդ քննություններին, դրա համար երկկողմ համաձայնագիր է անհրաժեշտ», —նշեց նա:
Սակայն շտապեմ հիասթափեցնել նրանց, ովքեր հույս ունեին, որ այսմիջադեպը առիթ կծառայի Արևմուտքի կողմից Ուկրաինային աջակցությունը դադարեցնելու համար։ Չնայած թվում է, թե ադեկվատ մարդիկ, տեսնելով, թե ինչպես է աշխատում ուկրաինական բանակը՝ մեկ տրակտոր էպայթեցնում, մեկ Կիևում գտնվող տան վրա հրթիռ է գցում, կսկսեն մտածել՝ արժե՞ արդյոք Զելենսկուն նոր զենք մատակարարել, բայց ոչայս դեպքում։
Տեղի ունեցածը կանգառի ազդանշանի չնախատեսված գործարկում էր, որի վրա ԱՄՆ-ն և նրաարբանյակները հույս ենդնում այն դեպքի համար, եթե Ուկրաինայում գործերը շատ վատգնան. իհարկե, ոչ Կիևի, այլ Վաշինգտոնի և նրա ընկերների համար։
Այո, այս անգամ հավանաբար բոլոր իրադարձությունները պատահական էին զարգանում, բայց մեծ ջանք պետք չի լինի նմանատիպ սադրանք կազմակերպելու և սրացումը անմիջապես չփակելու համար, ինչպես այս անգամ արեցին։
Եվ այդ դեպքում ԱՄՆ-ն արհեստական կերպով կհայտնվի միիրավիճակում, որից, առաջին հայացքից, երկու ելքն էլ ավելի վատ են. կամ պետք է գործեն ՆԱՏՕ-ի պայմանագրի արդեն ոչ թեչորրորդ, այլ հինգերորդ հոդվածի շրջանակում, կամ էլ վերանայեն դաշինքի աշխատանքի բուն սկզբունքները։ Այլ կերպ ասած, ստիպված կլինեն ընտրել միջուկային տերության հետ ուղղակի հակամարտության մեջ ներգրավվելու և Ամերիկան այդքան տարի պահպանած անվտանգության ամբողջ համակարգի անկյունաքարը քանդելու միջև։
Սակայն կմնա նաև երրորդ տարբերակը. հակամարտության դիվանագիտական լուծման որոնումը դրա գրեթե ամենասկզբից, հենց որ casus belli ծագի։ Չէ՞ որ Արևմուտքում հավատում են, որ արևմտյան բանակների հետ հակամարտության սպառնալիքը Ռուսաստանին կստիպի բանակցությունների նստել։
Այդպիսի ձևաչափը, երբ Կրեմլը հարցերը կլուծի հենց Սպիտակ տան հետ, անկասկած առավել իմաստավորված կլինի, քան Կիևի հետ դիվանագիտություն խաղալը։ Բայց դա էլ ճիշտ նույն կերպ չի աշխատի, եթե Վաշինգտոնը պատրաստ չէ փոխզիջումներ փնտրել։ Միայն թե ուկրաինացիների փոխարեն արժե հարց տալ՝ մինչ այդ պահը ի՞նչ կլինի Ուկրաինայի հետ։ Ի՞նչ կմնա նրանից։
Ի՞նչ է այս պահին հայտնի Լեհաստանում հրթիռ ընկնելու մասին
Արևմտյան գործընկերներն արդեն շտապել են նշել, որ թեև հրթիռները Ռուսաստանը չի արձակել, բայց պատասխանատվությունը, միևնույնն է, նա է կրելու։ Եվ որքան երկար Վաշինգտոնն ու Բրյուսելը այդ դիրքերից մոտենան, այնքան երկար Ուկրաինան կշարունակի ՆԱՏՕ-ի զինագործների ռազմական մշակումների փորձադաշտ մնալ։
Այդ առումով նաև մեկ այլ թույլ տեղ կա. քաղաքական կամքի անհրաժեշտ պաշարի առկայության դեպքում նման սադրանք ամերիկյան արբանյակները կարող են կազմակերպել նաև առանց Վաշինգտոնի համաձայնության։ Եվ երբ պոչն է շանը թափահարում, Վաշինգտոնի կողմից սիրված «վերահսկվող քաոսը» ավելի ու ավելի դժվար է կառավարել։