ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի – Sputnik. Ալեքսանդր Ակոպովը նշանակվել է Ազգային մեդիախմբի գլխավոր տնօրենի ժամանցային հեռարձակման գծով տեղակալ և СТС հեռուստաալիքի գլխավոր տնօրեն։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ Ազգային մեդիախմբի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ Ակոպովն այս պաշտոնում կփոխարինի Վյաչեսլավ Մուրուգովին, որըորոշում է կայացրել լքել ընկերությունը։
«Մենք ուրախ ենք ողջունել մեր թիմում այնպիսի մասնագետի, ինչպիսին Ալեքսանդր Ակոպովն է։ Նա բազմաթիվ հաջողված նախագծերի հեղինակ է թե՛ կինոյում, թե՛ հեռուստատեսությունում»,-նշել է հոլդինգի գլխավոր տնօրեն Սվետլանա Բալանովան:
Նշենք, որ СТС հեռուստաալիքն առաջատար է ժամանցային հեռուստատեսություների շարքում։