Տվյալները փաստում են, որ Լեհաստանը հրթիռակոծվել է ուկրաինական ՀՕՊ հրթիռներով. Ստոլտենբերգ

Յենս Ստոլտենբերգ
ՆԱՏՕ-ի ղեկավարի խոսքով՝ չկան տվյալներ այն մասին, թե Լեհաստանի տարածքը միտումնավոր է հրթիռակոծվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik. Լեհաստանում տեղի ունեցած հրթիռային միջադեպի մասին նախնական տեղեկությունները վկայում են, որ դրանք եղել են ուկրաինական հակաօդային պաշտպանության հրթիռներ։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը՝ ամփոփելով Լեհաստանում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ Հյուսիսատլանտյան խորհրդի մշտական ներկայացուցիչների մակարդակով նիստի արդյունքները։
Ստոլտենբերգը նաև ասել է, որ դաշինքը չունի որևէ ապացույց, որ Լեհաստանի տարածքը միտումնավոր է հրթիռակոծվել։
«Մենք չունենք տվյալներ, որոնք վկայում են, որ սա դիտավորյալ հարձակում է եղել»,- ասել է նա։
Յենս Ստոլտենբերգը նաև ընդգծել է՝ ՆԱՏՕ-ն նշաններ չի տեսնում, թե Ռուսաստանը հարձակում է նախապատրաստում դաշինքի վրա։
Լեհական ԶԼՄ-ները նոյեմբերի 15-ին հայտնել են, որ Լեհաստանի տարածքում հրթիռների ընկնելու հետևանքով երկու մարդ Է զոհվել: Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Լեհաստանում ընկած հրթիռները ռուսական արտադրության են։
ԱՄՆ–ի արձագանքը «զուսպ» էր, Լեհաստանինը` «հիստերիկ». Պեսկովը` Լեհաստանում պայթյունի մասին
ՌԴ ՊՆ-ի տվյալներով՝ Պշևոդուվում տեղի ունեցած միջադեպի վայրից արված լուսանկարները վկայում են, որ այնտեղ ընկել են ուկրաինական հակաօդային պաշտպանության C-300 համակարգի հրթիռի բեկորները: