Թրամփը հայտարարել է առաջիկա ընտրություններում ԱՄՆ նախագահի թեկնածու առաջադրվելու մասին

Դոնալդ Թրամփ. Արխիվային լուսանկար
Նա ընդգծել է, որ ընտրություններում «կպայքարի այնպես, ինչպես երբեք չի պայքարել»:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի - Sputnik. ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը նոյեմբերի 15-ին պաշտոնապես հայտարարել է 2024 թվականին որպես պետության ղեկավարի թեկնածու առաջադրվելու մասին: Այս մասին նա հայտարարել է Ֆլորիդայի իր Մար-ա-Լագո կալվածքում ելույթի ժամանակ։
«Հանուն Ամերիկան կրկին մեծ ու հզոր դարձնելու, այսօր երեկոյան ես հայտարարում եմ ԱՄՆ նախագահի պաշտոնում իմ թեկնածությունն առաջադրելու մասին»,-ասել է ԱՄՆ նախկին ղեկավարը:
Նա բացատրել է, որ ինքը վերընտրվում է, քանի որ «աշխարհը դեռ չի տեսել այն իրական փառքը, որին կարող է հասնել այս ազգը»:
«Մենք դեռ չենք հասել այդ գագաթնակետին։ Ուզում եք հավատացեք, ուզում եք` ոչ»,-ասել է Թրամփը։
Թրամփը հավելել է, որ ԱՄՆ-ը չի դիմանա Ջո Բայդենի կառավարման ևս չորս տարվա (Բայդենը նույնպես պատրաստվում է առաջադրվել 2024 թվականին):
Թրամփի վերջը, որն այսօր կարող է հայտարարել ինքը՝ Թրամփը
«Ես դա ծիծաղով չեմ ասում, արցունքներով եմ ասում»,-ասել է Թրամփը:
Նա խոստացել է այսուհետ և մինչև 2024 թվականի քվեարկության օրը «պայքարել այնպես, ինչպես ոչ ոք երբեք չի պայքարել»:
Ավելի վաղ Թրամփը հայտնել էր, որ նոյեմբերի 15-ին հանդես կգա շատ կարևոր հայտարարությամբ: Բոլոր կանխատեսումները ցույց էին տալիս, որ նա հայտարարելու է հենց 2024 թվականի նախագահական ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։