Սյունիքում 230 կմ ճանապարհ է կառուցվել ու կառուցվում, ինչն աննախադեպ է. Սանոսյան

Կապան–Ճակատեն ճանապարհ
Գնել Սանոսյանի խոսքով` Սյունիքի մարզում իրականացվող աշխատանքն անհամեմատելի է մյուսների հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik. Այս տարի ընդհանուր առմամբ 520 կիլոմետր ճանապարհ է նորոգվել, որից 250 կիլոմետրը միջպետական են, 160-ը` հանրապետական, իսկ 100-ը` տեղական նշանակության։ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս տվյալները ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։
«40 կիլոմետրից ավել խճապատված ճանապարհներ ունենք, որոնք նույնպես կառուցվել են, սակայն դեռ չենք պլանավորել ասֆալտապատել։ Այդ ճանապարհները, սակայն, շահագործման ենթակա են։ Այս տարի 50 կիլոմետր «Հյուսիս-հարավում» ենք եռաշերտ ասֆալտապատում արել»,– ասաց Սանոսյանը։
Կապան-Ճակատեն շրջանցիկ ճանապարհի կառուցման աշխատանքներն ավարտվել են
Բացի այդ, ըստ նախարարի, նորոգել են «սև կետեր» համարվող ճանապարհները, որտեղ շատ են վթարներ տեղի ունենում։
Սանոսյանը հայտնեց` Սյունիքում 230 կմ ճանապարհ է կառուցվել ու կառուցվում, ինչն աննախադեպ է. այս մարզում իրականացվող աշխատանքն անհամեմատելի է մյուսների հետ։ Նա նշեց նաև, որ Սյունիքում նոր կառուցվող ճանապարհների դեպքում ավելի շատ են խնդիրների բախվում, քան միջին նորոգման ճանապարհների դեպքում։
Նոր խնդիր Սյունիքի ճանապարհներին. Խոտ-Որոտան ճանապարհին դարձյալ փլուզում է տեղի ունեցել