Սևանա լճից դուրս է բերվել 75 ապօրինի խեցգետնաորսիչ

Սևանա լճից դուրս է բերվել 75 ապօրինի խեցգետնաորսիչ
Լճից դուրս բերված որսագործիքները արգելվածների ցանկում են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik. Վերահսկողության միջոցառումների շրջանակում Սևանա լճից դուրս է բերվել 75 ապօրինի խեցգետնաորսիչ, տեղեկացնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը։
Սևանա լճից դուրս է բերվել 75 ապօրինի խեցգետնաորսիչ
«Կառավարության որոշմամբ` Սևանա լճում թույլատրվում է միայն սիգի արդյունագործական որս։ Խեցգետնի որսի թույլատրելի չափաքանակները սահմանված չեն։ Լճից դուրս բերված որսագործիքները արգելված որսագործիքների ցանկում են»,–ասված է հաղորդագրության մեջ։
Նախարարությունը հավելում է` վերահսկողության միջոցառումները կրելու են շարունակական բնույթ։
«Ծաղկած» Սևանը. ինչպե՞ս կարելի է լիճը փրկել ճահճացումից
Հիշեցնենք, որ համաձայն վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 88-րդ հոդվածի՝ որսի իրականացման կանոնները խախտելն առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի յոթանասունապատիկից մինչև հարյուրքառասունապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով` խախտողի անձնական սեփականություն հանդիսացող հրացանների ու որսորդական միջոցների, ինչպես նաև հիշյալ խախտումները կատարելու գործիք համարվող մյուս առարկաների և կենդանիների բռնագրավմամբ:
Սևանա լճից դուրս է բերվել 75 ապօրինի խեցգետնաորսիչ